ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կուղևորվի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Աննա Անտոնյան Նոյեմբեր 26, 2025

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի՝ հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու վերաբերյալ։

Այս մասին լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուիթքոֆի վերաբերյալ կարող եմ ասել, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա՝ հաջորդ շաբաթ Մոսկվա գալու վերաբերյալ»,- ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմի մի շարք պաշտոնյաներ նույնպես կմասնակցեն։

Կիսվել