ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան անցակետը ժամանակավորապես բացելու հարցում․ Լուիս Բոնո

Աննա Անտոնյան Մարտ 22, 2025

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը, X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու հարցում, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին», — գրել է նա։ Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 21-ից 10 օրով բացվել է Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։

Կիսվել