ԱՄՆ-ն եւ Գերմանիան նախկինի պես չեն կարողանում մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա․ Bloomberg
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 29, 2022
ԱՄՆ-ն եւ Գերմանիան նախկին պես չեն կարողանում մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Պաշտոնյաները պայքարում են լոգիստիկ խնդիրների եւ Եվրոպայի պաշտպանական կարիքների դեմ։
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի դաշնակիցները տարբեր մակարդակներով բանակցում են ՆԱՏՕ-ի ստանդարտ տանկեր, ինչպիսիք են Abrams-ը եւ Leopard-ը, Ուկրաինա ուղարկելու հարցի շուրջ։
Կիեւին ժամանակակից մարտական տանկերի տրամադրումը կպահանջի երկարաժամկետ ուսուցում, սպասարկում եւ աջակցություն, ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի։
Ապրիլին ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են Ուկրաինային ուղարկել ավելի ժամանակակից ստանդարտ սարքավորումներ՝ խորհրդային ժամանակաշրջանի զենքերը փոխարինելու համար, քանի որ պաշարներն արդեն սկսել են սպառվել։
Եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Հունաստանը եւ Լեհաստանը, օգտագործում են Leopard տանկեր, սակայն դրանք հակամարտության գոտի ուղարկելու համար Գերմանիայի թույլտվությունն է պահանջվում։ Աղբյուրներից մեկը նշել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան ստանա իր պահանջած ժամանակակից տանկերը:
Կիսվել