ԱՄՀ կողմից ՀՀ-ի տրվող տեխնիկական աջակցությունը մեծ նշանակություն ունի բարեփոխումների գործընթացում. Ֆինանսների նախարար

Աննա Անտոնյան Փետրվար 20, 2023

Այսօր՝ փետրվարի 20-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի (CCAMTAC/ՍԻԿԱՄՏԱԿ) տնօրեն Նորբերթ Ֆունկեի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին, ՀՀ ֆինանանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՍԻԿԱՄՏԱԿ-ի հետ համագործակցությանը, որն ընդգրկում է շահառու երկրներին տեխնիկական աջակցությունների տրամադրում, ինչպես նաև փորձի փոխանակմանն ուղղված տարբեր միջոցառումներ:

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության դերը և ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացում:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել փոխգործակցության ընդլայնումն ու շարունակականությունը:

Կիսվել