ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր ծրագիրը. Հայաստանը 171,1 մլն դոլարի նոր վարկ կստանա

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 13, 2022

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀգործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալովՖինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթև փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռիֆինանսավորման կարիքների բավարարմանը:

Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրինհասնելու ներդրումներիգիտելիքի և արտահանման վրա հիմնված աճինպահպանելով մակրոտնտեսականհարկաբյուջետային և ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունըՆոր ծրագրովմասնավորապես՝ նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետայինայդ թվում՝ հարկային քաղաքականությանհարկային վարչարարությանծախսերի արդյունավետությանպետական ներդրումների կառավարման և ֆիսկալ ռիսկերի կառավարմանմ ինչպես նաև դրամավարկային քաղաքականություններիֆինանսական ոլորտիենթակառուցվածքներիգործարար միջավայրի և աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել էոր Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպըորն ապահովվել է սպառման և եկամուտներիկապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերովՉնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստումՆոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելուինչպես նաև կայուն և ներառական աճի ապահովման հարցում:

Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալովիսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում:

Նշենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմել է 9 մլրդ 525 մլն դոլար։

Կիսվել