Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում հայկական տաղավարը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2021

Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց
«ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում  հայկական տաղավարը։
Մեր առաջին հյուրերից էր ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։
Տաղավարում շրջելուց եւ մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո, խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի եւ ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդել և ընդլայնել։


Գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել