Ալիևը , Էրդողանն անգամ քննարկում են մեր գործունեությունը, բայց ներկաները այդ մասին որևէ արձագանք չեն տալիս. Արա Աբրահամյան

Աննա Անտոնյան Մարտ 15, 2022

Ալեքսանդր հյուրանոցի "Կարս" սրահում այսօր հրավիրված ասուլիսում ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը անդրադարձ կատարեց Հայաստանի ներքին քաղաքականությանը ,ապա դրա կապը աշխարհում տիրող ներկայիս իրավիճակին ։ 

Հնչեցրած հարցին ,թե ներկայիս իշխանություններին ինչպի՞սի մոտեցում ունի ՌԴ հայերի միության նախագահը ,Արա Աբրահամյանը պատասխանեց.

֊Իրականում մեր բոլոր կառավարությունները ազգին դեմ են աշխատել,  բայց եթե նախորդները գոնե իրենց խոսքում նշում էին ՌԴ հայերի միության մասին , ներկայիս կառավարության բերանից նման բառ չի լսվել , Ալիևը , Էրդողանն անգամ քննարկում են մեր գործունեությունը, բայց ներկաները այդ մասին որևէ արձագանք չեն տալիս ։ Ներկաների օրոք Հայաստան֊սփյուռք կապը ամբողջովին կտրվեց , իսկ մենք գիտենք սփյուռքի հսկայական դերը հայրենիքի համար։

ՌԴ հայերի միության նախագահն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին , նշելով , որ ամեն անգամ ուզում ենք ,որ Ռուսաստանը մեզ օգնի , բայց ընդառաջ որևէ քայլ չենք անում , հետո զարմանում, որ մեզ անտեսում են։ 

Ուկրաինայի հետ պատերազմում հայկական կողմի լռությունը ևս վտանգավոր տողատակեց ՌԴ հայերի միության նախագահը,  հիշատակելով,  որ մեր Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը ՌԴ֊ում է և այնտեղից ուղարկվող գումարի հաշվին այսօր Հայաստանում ընտանիքներ են ապրում ։ 

Հնչեցրած հարցին , թե հնարավո՞ր է  ՌԴ հետ Հայաստանը միություն կազմի և ինչպե՞ս է այդ քայլին մոտենում ՌԴ հայերի միության նախագահը,  Արա Աբրահամյանը պատասխանեց.

֊Եթե այդ քայլը կլինի ի նպաստ Հայաստանի, ես համաձայն եմ։ 

 Անդրադարձ եղավ նաև հետպատերազմյան շրջանում Արցախին հատկացված օգնության մասին , ինչպես նաև այս օրերին Դոնեցկում և Ուկրաինայի շրջաններում ապրող մեր հայրենակիցներին տրամադրվող օգնությանը ։

Կիսվել