Ալիև. Ես համաձայն եմ Հայաստանի հետ բանակցություններ վարել Ղազախստանում

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2024

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ Ալիեւի մամուլի ծառայության՝ Ղազախստանի նախագահն հեռախոսազրույցում ասել է, որ Աստանան պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։

Ալիևը նշել է, որ Աստանայում երկու երկրների միջև այս բանակցություններն անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։

Կիսվել