Ալեն Սիմոնյանն ու Սու Հույն անդրադարձել են խաղաղության գործընթացին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի հետ:

photo (30).jpg (287 KB)

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Կիսվել