Al-Qahera News-ը հերքել է պնդումները՝ իբր Եգիպտոսը 40 հազար հրթիռ է պատրաստում Ռուսաստանի համար

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2023

The Washington Post-ի պնդումները, թե Եգիպտոսը մինչեւ 40 հազար հրթիռ է պատրաստում Ռուսաստանի համար, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Al-Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական ​​պաշտոնական աղբյուրին:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Washington Post-ի հաղորդագրությունը «անհեթեթ է», այն «չի համապատասխանում իրականությանը»։ Աղբյուրը նշել է, որ Եգիպտոսը հավասարակշռված քաղաքականություն է վարում միջազգային բոլոր կողմերի նկատմամբ՝ հավելելով, որ այդ քաղաքականության որոշիչ գործոններն են խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը։

Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված փաստաթուղթը, պնդում էր, որ Եգիպտոսը, իբր, պատրաստվում է գաղտնի մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստան:

Կիսվել