ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մի քանի մարդու մշտական հիմունքներով կթողնի Զապորոժիեի ԱԷԿ-ում
Աննա Անտոնյան
Օգոստոս 29, 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նախատեսում է մի քանի մարդու մշտական հիմունքներով պահել Զապորոժիեի ատոմակայանում։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ ԶԱԷԿ ուղարկելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ձեւավորվել է եւ նախատեսվում է ժամանել այս շաբաթվա ընթացքում։
Ուլյանովի խոսքով՝ ԱԷՄԳ-ի առաքելությունը բաղկացած է գործակալության քարտուղարության մոտ 15 անդամներից, որոնք զբաղվում են երաշխիքների եւ միջուկային անվտանգության հարցերով։ Նրանց ուղեկցում են ՄԱԿ-ի նյութատեխնիկական ապահովման եւ անվտանգության մի քանի աշխատակիցներ: Ուլյանովը մանրամասնել է, որ առաքելությունը մեկնել է օգոստոսի 29-ի առավոտյան։
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է առաքելության ժամանումը ԶԱԷԿ, երկիրը զգալի ներդրում է ունեցել այդ առաքելության նախապատրաստման գործում։
«Հուսով ենք, որ ԱԷՄԳ-ի առաքելության այցը կայան վերջ կդնի Զապորոժիեի ատոմակայանում անբարենպաստ վիճակի մասին բազմաթիվ շահարկումներին»,- ամփոփել է Ուլյանովը։
Կիսվել