Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ—ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա,որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը։ Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում։ Հիմա նա հիվանդանոցում է։ Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին։