Ադրբեջանը ջանքեր է գործադրում օգտվել աշխարհում տիրող խառնաշփոթից, փորձ է արվում ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացե

Աննա Անտոնյան Մարտ 27, 2022

Ադրբեջանը ջանքեր է գործադրում օգտվել աշխարհում տիրող խառնաշփոթից, փորձ է արվում ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել: Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Ադրբեջանին: Ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների միջեւ  համաձայնություն է  ձեռք բերվել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի Քարագլուխ բարձունքի ուղղությամբ:

Ադրբեջանը շարունակում  է տարածել կեղծ և սադրիչ բնույթի ապատեղեկատվություն,որի նպատակը իրավիճակից օգտվելն է եւ արցախահայերին ու միջազգային հանրությանը ապատեղեկատվություն տալը: 

 Արցախցին կանգուն է: Խաղաղություն մեր սահմաններին:

Արտյոմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել