Ադրբեջանը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Աննա Անտոնյան Օգոստոս 22, 2023

Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։   Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։     

Կիսվել