Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի․ քաղաքագետ

Աննա Անտոնյան Փետրվար 20, 2023

44-օրյա պատերազմը Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի արդյունք էր եւ Ադրբեջանը ռիսկի դիմեց՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ եւ Իրանի, եւ Ռուսաստանի դեմ, իսկ պահը ճիշտ ընտրվեց՝ համաճարակ եւ սպասվող ռուս-ուկրաինական ռազմական հակամարտություն։  Այս մասին փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա հնչեցրեց հետեւյալ հարցերը՝ իրավիճակը փոխվելու դեպքում արդյոք Ադրբեջանը կկարողանա՞ կատարել իր պարտավորությունները։ Արդյո՞ք սա հեռանկարներ ստեղծում է Հայաստանի համար։ Արդյո՞ք Հայաստանը կարող է սցենարներ մշակել։

Դանիելյանը հորդորեց ԼՂ-ն Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող ճանապարհի բացումից հետո մի քանի անգամ ավելի շատ ապահովել մարդկանց հոսքը Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, քան հակառակ ուղղությամբ։ «Սա կլինի հայ ժողովրդի կամքի դրսեւորում, որը չեն դրսեւորուն Հայաստանի իշխանությունները»,- նշեց քաղաքագետը։

Նա հավելեց, որ Ղարաբաղի հարցը սերտորեն կապված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ «Կարո՞ղ է այնպես ստացվել, որ ԵՄ դիտորդները տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների մոնիթորինգ անցկացնեն»,- եւս մեկ հարց հնչեցրեց փորձագետը։

Կիսվել