Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց Նախիջևանի սահմանադրության նոր տեքստը

Աննա Անտոնյան Հուլիս 08, 2025

Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում հաստատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նոր խմբագրումը։

Փաստաթղթից հեռացվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին բոլոր հիշատակումները։ Փոխարենը սահմանադրության տեքստում հստակ ընդգծվել է, որ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժան մասն է»։

Բացի այդ, զգալիորեն կրճատվել են Նախիջևանի կառավարության լիազորությունները։ Այսուհետ այն հաշվետու կլինի ոչ թե ինքնավարության խորհրդարանին՝ Գերագույն խորհրդին, այլ անմիջականորեն Ադրբեջանի նախագահին։

Կիսվել