Ադրբեջանի խորհրդրանի փոխխոսնակը հայտարարել է, որ Դարալագյազը, նույն ինքը Եղեգնաձորը, ադրբեջանական պատմական հող է, և որ այն պատկանում է Ադրբեջանին, և որ մոտ ապագայում այն պետք է միանա Ադրբեջանին
Աննա Անտոնյան
Հուլիս 10, 2021
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երևի մոտ երկու ամիս առաջ բարձրաձայնեցի, որ Բաքվի բռնապետի ախորժակը բացվել է ու նա քիչ-քիչ շրջանառության մեջ է մտցնում Հայաստանի բնակավայրերի օտարահունչ անվանումները, այդպիսով անթաքույց պահանջատիրություն ձևավորելով։ Օրինակ էի բերել Վարդենիսի Բասարագեչար և Եղեգնաձորի Դարալագյազ ձևերով։ Կանխատեսումիցս երկու ամիս անց Ադրբեջանի խորհրդրանում քննարկում է ծավալվել, որտեղ փոխխոսնակի մակարդակով հայտարարվել է, որ Դարալագյազը, նույն ինքը Եղեգնաձորը, ադրբեջանական պատմական հող է, և որ այն պատկանում է Ադրբեջանին, և որ մոտ ապագայում այն պետք է միանա Ադրբեջանին․․․ Մենք մինչև ինչ-որ երազանքներով ենք ընկած, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կլուծի այս մեծ խնդիրը, թշնամին փորձում է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի Հայաթափի Հայաստանն ամբողջությամբ․․․ Այս և մնացած բոլոր նմանատիպ հայտարարություննրի միակ նպատակը հայաթափումն է, իսկ հայաթափումից հետո արդեն տնտեսական ներկայացվածություն ունեցող Թուրքիան հեշտությամբ կձուլի Հայաստանը․․․ Մենք սա կարող ենք փոխել, մենք սրա դեմը կարող ենք առնել , և դրա համար կա մեկ ճանապարհ։ Այդ ճանապարհը նախկին ու ներկա անելը մի կողմ դնելն է, ու գործին կպնելն է․․․
Կիսվել