Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ. Փաշինյան
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 16, 2022
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ։ Փաշինյանի խոսքով` ի հեճուկս բոլոր հարձակումների, Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական։
«Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք բանակի բարեփոխումներին», — ասաց վարչապետը։
Վարչապետը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա։
«Հայաստանի պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», — ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ։
Կիսվել