Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել

Աննա Անտոնյան Հունիս 24, 2024

Ադրբեջանի իշխանությունները տեղեկացնում են, որ օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել։

Ինչպես տեղեկացրել է APA-ն,  վերաբնակված «բնակիչների« թվի մասին տեղեկությունը հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։

Նա նշել է, որ առաջիկայում վերաբնակեցումը Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում կշարունակվի. «Նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներն են, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Ներկայում Խանքենդիում (Ադրբեջանում այդպես են անվանում Ստեփանակերտը) գործում են 43 օբյեկտներ, դրանցում աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է բացել եւս 37 օբյեկտ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների եւ բացվող օբյեկտների թիվը»։

Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացման եւ 140 հազար հայ բնակչության վտարումից հետո անցել է 9 ամիս։

Կիսվել