Ադրբեջանը կրկին ստում է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է հերթական ապատեղեկատվությունը

Աննա Անտոնյան Հուլիս 31, 2022

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է։Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկատվություն էր տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ դիրքերը գնդակոծվել են հայկական կողմից։
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս 2 ապատեղեկատվությունն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Կիսվել