Ադրբեջանը եւ Ռուսաստանը քննարկում են երկու երկրների սահմանին անցակետերի ավելացման հարցերը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 27, 2022

Ադրբեջանը եւ Ռուսաստանը քննարկում են երկու երկրների սահմանին անցակետերի ավելացման հարցերը։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը՝ հինգշաբթի Բաքվում ելույթ ունենալով XV եվրասիական տնտեսական համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Երեկ մենք հնարավորություն ունեցանք մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի հետ սահմանին։ Մենք տեսանք, որ ավելանում է (բեռների) հոսքը սահմանին։ Այս առումով մենք քննարկել ենք համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունը նաեւ այս ոլորտում որպեսզի ավելացնենք անցակետերի թվաքանակը»,- ասել է Մուսթաֆաեւը։

Կիսվել