Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։