2025 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ՝ Սողոմոնի Կղզիներ, Պակիստան, Լեսոթո:
Տարին ամփոփելով՝ այս մասին հիշեցրել են Արտաքին գործերի նախարարությունից:
Այսպիսով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը ամփոփել է նաև դեսպանատների բացման գործընթացը. 2025-ին Հայաստանի նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում:
Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը: