2024 թվականին BRICS-ում կներառվեն վեց նոր երկրներ

Աննա Անտոնյան Օգոստոս 24, 2023

2024 թվականին BRICS-ում կներառվեն վեց նոր երկրներ՝ Արգենտինա, Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա եւ Եթովպիա։ Այդ երկրները կմտնեն BRICS-ի կազմում 2024 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։

«Մենք որոշել ենք հրավիրել Արգենտինայի Հանրապետությանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Սաուդյան Արաբիայի Թագավորությանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ դառնալու BRICS-ի լիիրավ անդամ։ Անդամակցությունը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից»,-ասել է Ռամաֆոսան։

BRICS-ը չի սահմանափակվի ընդլայնման միայն մեկ փուլով, հայտարարել է Ռամաֆոսան:

Նա նշել է, որ BRICS-ը հավասար երկրների գործընկերություն է, որոնք ունեն տարբեր տեսակետներ, բայց ավելի լավ աշխարհ ստեղծելու միասնական տեսլական։    


Կիսվել