2023թ. Հայաստանում կստեղծվեն ՆԳՆ եւ Արտաքին հետախուզության ծառայություն. Փաշինյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 02, 2022

2023թ. Հայաստանում կստեղծվեն Ներքին գործերի նախարարություն եւ Արտաքին հետախուզության ծառայություն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու օրենսդրական փաթեթներն առաջիկայում կարժանանան կառավարության հավանությանը, ինչից հետո կուղարկվեն Ազգային ժողովի դիտարկմանը։

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը մեզ համար չափազանց կարեւոր է»,- նշել է Փաշինյանը։

Կիսվել