2022 թվականին հայտնաբերվել է ապօրինի հատված 18 հազար 405 ծառ. ԲԸՏՄ

Աննա Անտոնյան Փետրվար 21, 2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2022 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022 թ. ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքում

Բուսական աշխարհում արձանագրել է 755 իրավախախտման դեպք։

Կայացվել է 218 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Նշանակվել է 22.340.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հայտնաբերվել է ապօրինի հատված և մինչև աճի դադարեցման աստիճան վնասված 18.405 ծառ։

Արձանագրվել է 1231.8 խմ փայտանյութի ապօրինի ձեռքբերում և տեղափոխում։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 893.690.284 ՀՀ դրամ:

Կենդանական աշխարհում արձանագրել է 142 իրավախախտման դեպք։

Կայացվել է 28 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Նշանակվել է 2.970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արձանագրվել է վայրի կենդանիների ապօրինի որսի 194 դեպք։

Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 19.823.560 ՀՀ դրամ։

Ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 13 զենք, որից 6-ը դատարանի որոշմամբ բռնագրավվել է։

Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում առգրավվել է 2.997 կգ ձուկ, 10 կգ ձկնկիթ, 314 ձկնորսական ցանց, 145 խեցգետնորսիչ, 3 նավակ:

Կիսվել