Վաղարշակ Հարությունյանի դեսպան նշանակվելու լուրը թշնամանքով են ընդունում ՌԴ հայերը

Աննա Անտոնյան Հուլիս 21, 2021

Վատ կադրերից ազատվելու փոխարեն վատ կադրերին տանում են դեսպան ։ Դե Հայաստանում ապրող հայերի աչքից հեռու,  իսկ թե սփյուռքը ինչքան կարևոր է ,դա էական չէ։ Միևնույն է խնդրի ժամանակ սփյուռքը ինքնակազմակերպվելու ջիղ ունի։ Ուրեմն նորմալ է դառնում, ասենք ամենամեծ համայնք ունեցող Ռուսաստանի դեսպան նշանակել մեկին ,ով պաշտպանության նախարարության վերջնական ձախողման քավորն էր։ 

Վաղարշակ Հարությունյանին ՌԴ֊ում դեսպան նշանակելու գլխավոր պատճառը, ոչ թե սույն անձի որակական կողմն է ,այլ Քոչարյան Ռոբերտին մեղմ ասած ինադ անելը ։

Իսկ թե Ռուսաստանի հայ համայնքում նրան ուզում են ,թե ոչ մղվում է հսզարերորդ պլան ։ Կարևորը Նիկոլն է ուզում ։ 

Մեզ հասած տվյալներով Մոսկվայում արդեն դժգոհություն կա դեսպանի թեկնածույի դեմ ։

Մեզ հետ զրույցում ՌԴ հայերից մեկը նշեց. " Նա չգիտի մեր խնդիրները , նա չգիտի այստեղ ինչ գործառույթ է անելու,  եթե գալու է հայ֊ռուսական հարաբերությունները տասը տարի հետ գցելու ,այն էլ այս օրերին անթույլատրելի է" , իսկ վերջում զրուցակիցը ավելացրեց ,որ պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել ։ 

Արդյոք ականջալուր կլինեն սփյուռքի խնդրին դժվար է ասել,  բայց արդեն եղած արկածախնդրությունները հաշվի առնելով հերթական դաշնակցի հետ պետք է սպասել հարաբերությունների լարում։

Կիսվել