Կստեղծվի 23 նոր աշխատատեղ` մինչև 180,000 դրամ միջին աշխատավարձով

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2022

Կառավարության որոշմամբ «ՍԹՈՈՒՆ ԼԵՆԴ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի  ներմուծման մաքսատուրքից:


Ընկերությունը նախատեսում է կառուցել բետոնախառնիչային հանգույց` ժամում 135խմ հզորությամբ, որն արտադրելու է տարբեր ապրանքանիշերի բետոն ժամանակակից տեխնոլոգիաներով, օգտագործվող նյութերի գերճշգրիտ համամասնությամբ, ավտոմատացված եղանակով։


 Կստեղծվի 23 նոր աշխատատեղ` մինչև 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Կիսվել