Հուլիսի 15֊ին Ազգային Ժողովի օրակարգային հարցերից մեկը պաշտոնյաների ծախսերի գումարների բարձրացումն է
Աննա Անտոնյան
Հուլիս 14, 2021
Հուլիսի 15֊ին Ազգային Ժողովի օրակարգային հարցերից մեկը պաշտոնյաների ծախսերի գումարի բարձրացումն է ։ Պարզվում է մեր երկրում "ապագա կա" միայն պաշտոնյաների համար։
Իսկ ահա դպրոցում ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու համար հատուկ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում ,ապա ատեստավորվում և նոր միայն ստացած կարգին համապատասխան բարձրացվում է։
Իսկ պաշտոնյաները, որոնք առանց այն էլ մեր երկրում ամենաբարձրն են վճարվում գիտելիքի ստուգման կարիք չունեն ։ Նրանք միանգամից ունեն բարձր աշխատավարձի կարիք ։
Դրանից է, որ Առողջապահության նախարարը ռուսական Սպուտնիկ V (վե) պատվաստանյութը կոչում է Սպուտնիկ հինգ ,կարծելով թե V տառը լատիներեն թվաբանության հինգն է ։ Դրանից է ,որ նախկին Արարատի մարզպետը մարդկանց հավաքագրելու փոխարեն գույքագրում էր ։
Բայց դե դրանք կարևոր չեն ,,,
Կարևոր չէ անգամ այն հանգամանքը, որ այսօր սահմանային լարված իրավիճակում սպաների աշխատավարձերը ոչ թե բարձրացնում են,որպես խրախուսանք այլ կրճատում են։
Եվ առհասարակ շատ բաներ այսօր կարևոր չեն ։
Կարևորը ապագա կա ։
Արմինե Մելքոնյան
Կիսվել