Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային արբանյակային տեղեկատվության փոխանցմանը

Աննա Անտոնյան Մարտ 23, 2022

Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային արբանյակային տեղեկատվության փոխանցմանը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զինված ուժերի առաջխաղացման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով  Bloomberg-ին և ԵՄ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ պայմանագիրը կնքվել է մեկ տարով՝ ավելի երկար ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Եվրամիությունն Ուկրաինային կփոխանցի ոչ միայն արբանյակային պատկերներ, այլև նախկինում գաղտնի այլ տեղեկություններ՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացման հետ։

Կիսվել