Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սահամանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հայկական կողմից 12 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
Հիշեցնենք, որ մինչև այս պահը իրավիճակի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնել Պաշտպանության նախարարությունը։