Պապ աղոթիր մահանում եմ.. Զինվորի վերջին զանգը հորը

Աննա Անտոնյան Ապրիլ 19, 2021

 «Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի վերջին զանգը Շուշիից

Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին՝ նոյեմբերի 7-ին: 45 հոգանոց զորքի մեծ մասը՝ 40-ն արդեն զոհված են եղել, երբ ծանր վիրավորում ստացած զինվորը վերջին անգամ զանգել է հորը: Տղայի հայրը պատմում է, որ դիմել են Արցախի իշխանությանը, խոստացել են մարդ ուղարկել, օգնություն ցուցաբերել, բայց չեն արել:

Հայրը պատմում է իր և որդու վերջին զրույցի մանրամասները:

-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:

-Պապ, աղոթի, մահանում եմ:

-Ի՞նչ:

-Պապ, աղոթի, մահանում եմ:

-Պապ, աղոթի մահանամ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցավում:

-Ինչ ա եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:

-Մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար:

Կիսվել