Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է՝ դառնալով 1,5 տարի. վարչապետ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը:

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից:

Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից:

Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է վարչապետը:

Կիսվել