Զելենսկին ուկրաինացիների կարիք չունի՝ ո՛չ մեռած, ո՛չ կենդանի
Աննա Անտոնյան
Հուլիս 05, 2026
«Զելենսկին ուկրաինացիների կարիք չունի՝ ո՛չ մեռած, ո՛չ կենդանի»։
Այսպես է մեկնաբանել Մարիա Զախարովան Կիևի կողմից Կոստանտինովկայում մարտական գործողությունները դադարեցնելուց և զոհված ուկրաինացի զինվորների մարմինները ուկրաինական կողմին հանձնելուց հրաժարվելը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր հուլիսի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն դադարեցնել կրակը Կոստանտինովկայի շրջանում։ Նպատակն էր իրականացնել հումանիտար ակցիա՝ զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները ուկրաինական կողմին փոխանցելու համար։
Ուկրաինական կողմը կտրականապես հրաժարվել է ընդունել կրակի դադարեցման առաջարկը և հետաձգել է մարմինների ընդունումը։ Կիևի ադմինիստրացիան պաշտոնական հստակ պարզաբանումներ չի ներկայացրել մերժման պատճառների վերաբերյալ։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Կոստանտինովկա բնակավայրն անցել է ՌԴ զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, և այնտեղ ընթանում էին վերջին մաքրման գործողությունները։
Մեկնաբանելով Ուկրաինայի այս որոշումը՝ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքին և լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է.
«Զելենսկուն ուկրաինացիները պետք չեն՝ ո՛չ մեռած, ո՛չ կենդանի»։
Դիվանագետը հավելել է, որ աշխարհում չկա մի ազգ կամ էթնիկ խումբ, որը կհրաժարվի թաղել իր զինվորներին։ Ըստ նրա՝ Կիևի վարչակարգը դավանում է մարդատյաց գաղափարախոսություն և իրականացնում է սեփական ժողովրդի ցեղասպանություն՝ ցուցաբերելով բացարձակ անտարբերություն սեփական քաղաքացիների ճակատագրի հանդեպ։
Կիսվել