Սոցիալական ցանցերում տրանսպորտից անվճար երթևեկելու անվան տակ նոր զեղծարարություն է ի հայտ եկել։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ «Հասարակական տրանսպորտը Երևանում» էջով, լուր է տարածվում, որ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է սահմանափակ տրանսպորտային քարտ։
Այն ձեռք բերելու համար պետք է անցնել համապատասխան հղումով, լրացնել հայտը։ Հայտում անձնական տվյալներն են, այդ թվում՝ բանկային։
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ չեն ֆեյսբուքյան էջին, որևէ քարտ չեն թողարկել։
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը ֆեյսբուքյան էջում տարածելու համար նաև օգտվել են սոց.կայքի վճարովի ծառայությունից։