Ընտրովի արդարադատությունն անընդունելի երեւույթ է

Աննա Անտոնյան Հունիս 19, 2021

Ընտրովի արդարադատությունն անընդունելի երեւույթ է։

Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվում իշխանական ողջ ռեսուրսը, ինչպես են մարզերից ավտոբուսներով մարդկանց բերում հանրահավաքներին։ 

Ցավոք, շատերս հույս ունեինք, որ այս արատավոր երեւույթները կվերանային, եւ այլեւս երբեք չէին լինի ընտրություններին ուղղորդումներ, սակայն, ցավոք...

Հիմա, երբ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, երբ իշխանական եւ որոշ ընդիմադիր ուժեր իրար հերթ չտալով, իրենց ամբողջ ռեսուրսը ներդրել են այդ ուղղությամբ, եւ այդ ամենը բացահայտ կերպով, փորձել քավության նոխազ սարքել բժշկին, եւ հազարավոր կյանքեր փրկած մարդուց փորձել դարձնել ազգի թշնամի, անընդունելի է։ Անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, առանց խորանալու դեպքի մանրամասների մեջ, սակայն իմանալով պրոֆ. Չարչյանին որպես արժանավոր հայ բժիշկ, ով բազմաթիվ մարդկանց է փրկել, համարում եմ անհամաչափ նրան կալանավորելու որոշումը։ Բժիշկը հաստատ հանրության համար վտանգավոր մարդ չի, որ անհապաղ մեկուսացնում եք, այդ պատճառով, որպես բժիշկ դիմում եմ իրավապահ մարմիններին փոխելու խափանման միջոցը։

Գևորգ Թամամյան

Կիսվել