Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 5-10-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։