Հուլիսի 9-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ են գործարկվելու:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ կգործարկվեն Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում», - նշված է հաղորդագրության մեջ: