Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սահմանելու օրակարգով

Աննա Անտոնյան Հունվար 29, 2025

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղափոխությամբ տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»,- գրել է նա։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկել։

Տրանսպորտից զեղչով կամ անվճար կօգտվի ավելի քան 560 հազար մարդ։

  • Մինչև 7 տարեկան երեխաները,
  • Միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ու ուսանողները,
  • Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները,
  • Մանկատների կամ ծերանոցների բնակիչները,
  • ԽՍՀՄ հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածները,
  • Բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցող ծնողները,
  • Արցախի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողները։

Կիսվել