Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։
«Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից: