Խոտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 04, 2022
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:44-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
Կիսվել