Խոշոր հրդեհ՝ Հրազդան ՋԷԿ-ում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 24, 2023

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Հրդեհը բռնկվել է Հրազդան ՋԷԿ-ի չշահագործվող շինության տարածքում, որտեղ կուտակված է եղել փայտ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է, կան տեղեկություններ, որ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարել:

Կիսվել