Խոշոր չափի անասնագողության դեպք՝ Արագածոտնի մարզում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 16, 2023

Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարզի գյուղերից մեկի բնակիչ, 34-ամյա Լեռնիկ Զ.-ից և հայտնել է, որ իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 12-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրեն պատկանող 10 գլուխ ցուլիկները:

Կայքի տեղեկություններով՝ Լեռնիկ Զ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ անասնագոմը եղել է չկողպված, դուռը բաց է եղել, ինչն էլ երևի հեշտացրել է գողերի գործը:

Կիսվել