Եվ ահա նրա ընտանիքի անդամը նշանակվում է մի պաշտոնի, որը թույլ կտա Ուկրաինայի կառավարող շրջանակների հետ հարցեր կարգավորել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 02, 2021

Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը նշանակվել է հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար: 


Թվում է թե տարօրինակ ոչինչ չկա՝ հասարակ մի պաշտոն, գեոպոլիտիկ հսկա չհանդիսացող մի երկրում, որի համար նույնիսկ աշխատավարձդ չեն բարձրացնելու: 


Իսկ հիմա փոխենք լույսի ուղղությունը.


Սիփան Փաշինյանը, ով այս պահին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, Ուկրաինայում է: 


Սիփան Փաշինյանը առնվազն լավ կապեր է հաստատել Ուկրաինայի բիզնես շրջանակների հետ՝ դա հայտնի փաստ է, որովհետև մասնակցում է նրանց հետ բիզնես ֆորումների, բարեգործական գումարներ բերում Իջևանի համար:


Եվ ահա նրա ընտանիքի անդամը նշանակվում է մի պաշտոնի, որը թույլ կտա Ուկրաինայի կառավարող շրջանակների հետ հարցեր կարգավորել:

Հայաստանում կոռուպցիա չկա, բայց օրինակ այն երկրներում որտեղ կոռուպցիա կա՝ դա անում են էսպես. երկրի ղեկավարի պաշտոն չունեցող բարեկամին ուղարկում են այլ երկիր բիզնես հիմնելու, հետո դիվանագիտական լծակներով օրենքները հարմարեցնում են այդ բիզնեսին: Արդյունքում ազատվում են ավելորդ հարցերից, որոնք կհնչեին, եթե բիզնեսը լիներ իրենց երկրում ու չարաշահումները վերաբերվեին իրենց երկրին:


Բայց սա այդ դեպքը չէ: Ուստի առհասարակ կարիք չկա հետաքրքրվելու թե ինչով է զբաղվում Սիփան Փաշինյանը ու կարիք չկա հետևելու թե ինչ բանակցություններ է վարում Հրաչյա Հակոբյանը:


Հայաստանը Միկոնոս է,

Ու տենդեռ է ասֆալտի,

Վիվառոյի սամալյոտ է

Որ կտանի կայֆավատի:


Հայաստանն իմ ընտանիքն է...

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել