Անկախ է նա, ով խիզախ է... Արտյոմ Վարդանյան

Աննա Անտոնյան Ապրիլ 03, 2022

Հայաստանի անկախության ուղին:  Անկախ է նա, ով խիզախ է... 

Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում բազմիցս կորցրել ու վերականգնել է իր պետականությունը: Այդպես եղավ  20-րդ դարավերջին, երբ  ստեղծվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: 

Խորհրդարանը, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով,  որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), այո ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Ազգային  ոգով տոգորված  ու ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը,  որը ձեռք է  բերվել  արցախյան պատերազմով  պայմանավորված  սոցիալ –տնտեսական ծանր պայմաններում: 

Անկախությունը բացարձակ արժեք է: Հայ ժողովուրդը իր խիզախության, աշխատասիրության  ու հզոր, աննկուն  կամքի շնորհիվ  կարող  է երկիրը տանել  զարգացման  ուղիով , որը կլինի մեր հարատևության գրավականը:

Գրում է Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել