Վստահ եմ՝ բոլոր գերիները կվերադառնան, այդ թվում՝ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները. Ալեն Սիմոնյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 26, 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ Բաքվում պահվող գերիները կվերադառնան: 

«Ունեցել ենք 200-ի հասնող գերի: Այսօր կա 23 հաստատված գերի, եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի:

Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները: Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան»,- անդրադառնալով հարցին՝ նշել է Սիմոնյանը:

Կիսվել