Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար

Աննա Անտոնյան Հուլիս 14, 2025

Վրաստանից հուլիսի 11-13-ի ընթացքում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացական կողմը Ռուսաստանից հեղուկ գազ ներմուծող հայկական բեռնատարներին թույլ չէր տալիս մուտք գործել Հայաստան։ 


Կիսվել