Վերջին օրերին տեղեկություն է տարածվել, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։
ՆԳ նախարարությունից հերքել են տարածված տեղեկությունը․
«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է ՆԳՆ մամուլի քարտուղարը: