Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հայրը ծառից կախված հայտնաբերել է 16-ամյա որդու դին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 07, 2021

Սեպտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։

Շամշյանի տեղեկություններով՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

Կիսվել