Ոստիկանական զորքեր են բերվում դատարանի բակ. քաղաքացիների հոսքը շարունակվում է

Աննա Անտոնյան Փետրվար 02, 2025


Քաղաքացիների հոսքը չի դադարում դեպի Աջափնյակի առաջին ատյանի դատարան, որտեղ քննվում է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի հարցի քննությունը:

Այս պահին դատարանի բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, նաեւ ոստիկանության զորքեր են բերվել: Ոստիկանները փակել են դեպի դատարան տանող ճանապարհը:

Քաղաքացիները փակել «Հյուսիս-Հարավ» մայրուղին: Քաղաքացիները հայրենասիրական երգեր են միացրել՝ ի աջակցություն Բաբայանի:

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։ 

Կիսվել